«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաները» չեն ցանկանում վաճառել Պոգբային 50 միլիոն եվրոյով: Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Վերջերս հաղորդվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացող: