Այսօր երևանյան երկու ակումբները՝ «Արարատը» և «Ալաշկերտը» Հանքավանում ստուգողական հանդիպում են անցկացրել։
Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով՝ Դիմիտրիյե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ։
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում «Ալաշկերտը» դարձավ Vbet ՀՊL-ի չեմպիոն, իսկ «Արարատը»՝ գավաթակիր։