Հունիսի 22-ին Գլազգոյում տեղի է ունեցավ Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիայի և Շոտլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը: Հանդիպումը ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ բալկանյան թիմի:
Խորվաթների երկրորդ գոլի հեղինակը դարձավ ավագ Լուկա Մոդրիչը։ 35-ամյա վետերանը աչքի է ընկել Եվրոպայի երեք տարբեր առաջնություններում՝ դառնալով այդ ցուցանիշով խորվաթ առաջին ֆուտբոլիստը:
Նախկինում «Ռեալի» աստղը գոլեր էր խփել Եվրո 2008-ում և Եվրո-2016-ում:
Բացի այդ՝ Մոդրիչը, ով գոլի պահին 35 տարեկան էր և 286 օրական, դարձավ ամենատարեց, ինչպես նաև ամենաերիտասարդ (22 տարեկան, 273 օրական) ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի պատմության մեջ, ով Եվրոպայի առաջնություններում գոլ է խփել(առաջին գոլը՝ 2008 թ. Ավստրիայի հետ խաղում):