«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն իր աջակցությունն է հայտնվել Ֆրանսիայի հավաքականը, որը հանդես է գալիս Եվրո-2020-ում։
Դեմբելեն վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը։ Նա կվիրահատվի ու 4 ամիս բաց կթողնի․
«Կարծում եմ՝ բոլորն արդեն լսել են, որ ես ստիպված էի լքել Ֆրանսիայի հավաքականը։ Ես հրաժեշտ եմ տալիս, բայց խոստանում եմ, որ կվերադառնամ ավելի ուժեղ, ինչպես միշտ։ Փորձություններն ինձ ստիպում են աճել։
Ֆրանսիայի հավաքականն ուժեղ թիմ ունի, ես դրանում վստահ եմ։ Մենք բոլորս հիանալի գիտենք իրար։ Ես մնում եմ հավաքականի ամենամեծ երկրպագուն։ Մենք պետք է գործն ավարտին հասցնենք ու ներդնենք մեր ողջ ուժերը։
Ես վստահում եմ հավաքականին, վստահում եմ ֆուտբոլիստներին։ Ինչ վերաբերում է ինձ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար»,- գրել է Դեմբելեն սոց․ցանցի իր էջերում։