Հունիսի 23-ին «Արաարտն» առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի ամառային միջմրցաշրջանային հատվածում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Վարդան Բիչախչյանի թիմը ժամը 12:00-ին Հանքավանում կմրցի «Ալաշկերտի» հետ:
Նշենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և արդեն մեկ ստուգողական հանդիպում անցկացրել է՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ: