Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մտադիր է շարունակել աշխատանքն ազգային թիմի հետ՝ չնայած Եվրո-2020-ի անհաջող ելույթներին։
Ինչպես տեղեկացնում է Sport-Express-ը՝ մարզիչը հրաժարական չի տվել ու ի պատրաստվում դա անել։ Չերչեսովը մտադիր է ավարտին հասցնել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև ԱԱ-2022-ի ավարտը։
Չերչեսովը սեփական նախաձեռնությամբ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նման խոսակցություններ դեռ չեն եղել։
Այսօր 57-ամյա մասնագետը հրաժեշտ է տվել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին ու ասել, որ սպասում է սեպտեմբերի հանդիպմանը, երբ կկայանան ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումները։