Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Հունգարիայի հետ անցկացրած ոչ-ոքիից հետո մեկնաբանել է հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ առանց գոլերի շարքը Եվրոպայի առաջնությունում.
«Չեմ կարծում, թե Բենզեմայի վարպետության հարցում կարող են կասկածներ լինել: Մենք գիտենք, որ նա ունակ է անհավանական բաների, ինչպես՝ մեր ցանկացած այլ հարձակվող: Պարզապես նրա մոտ չի ստացվում գոլ խփելը, ինչպես նա դա անում էր ընկերական խաղերում: Բայց նա մեծ փորձ ունի: Ես նրան հավատում եմ, ու նա գիտի այդ մասին:
Առաջին կեսում պահեր ունեցանք, բայց, ցավոք, գոլ չխփեցինք: Մենք շատ էինք հարվածում դարպասի ուղղությամբ, բայց կամ բարձր էր ստացվում, կամ էլ գնդակը դիպչում էր դարպասաձողին: Կարծում եմ՝ հատկապես առաջին կեսում մեր խաղում շատ դրական կետեր կային»,- Դեշամի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի հավաքական վերադառնալուց հետո Բենզեման 4 հանդիպում է անցկացրել, սակայն դեռևս ոչ մի գոլ չի խփել: