«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Գերմանիայի դեմ խաղում ու հերթական ռեկորդը գրանցել։
36-ամյա ֆուտբոլիստը դարձել է Եվրոյի պատմության առաջին խաղացողը, որը ավելի քան 3 գոլ է խփել 3 տարբեր մրցաշարերում։ Նա 3 անգամ աչքի է ընկել Եվրոպայի առաջնությանը՝ 2012, 2016 և 2021 թվականներին։
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 33 անգամ, խփել 29 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։