«Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանի և պաշտպան Միխայիլ Կովալենկոյի պայմանագրերի ժամկետը սպառվել է և նրանք ավարտում են ելույթները թիմի կազմում: Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի քարտուղարությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին թիմի կազմում կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Հաջողություններ ենք մաղթում նրանց հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: