«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է Corriere dello Sport-ը:
«Ինտերը» փնտրում է հարձակվողական ոճի կիսապաշտպան, որը կփոխարինի Քրիստիան Էրիկսենին: 29-ամյա դանիացու ապագայի վերաբերյալ անորոշությունը «Ներաձուրիներին» ստիպում է ուսումնասիրել այլ տարբերակներ:
Վան դե Բեկը ընդգրկված է «Ինտերի» տրանսֆերային ցուցակում: «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար առնվազն 30 միլիոն եվրո ստանալ նիդերլանդացու համար: Միլանյան ակումբը պատրաստ է միայն վարձավճարով վերցնել 24-ամյա խաղացողին:
Անցած մրցաշրջանում Վան դե Բեկը Պրեմիեր լիգայի 19 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: