Շվեդիայի և Սլովակիայի հավաքականները ներկայացրել են թիմերի մեկնարկային կազմերը Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղին: Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին և կկայանա Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում:
Շվեդիա. Ուլսեն, Լուստիգ, Լինդելոֆ, Դանիելսոն, Աուգուստինսոն, Ս. Լարսոն, Կ. Ուլսոն, Էկդալ, Ֆորսբերգ, Բերգ, Իսակ:
Սլովակիա. Դուբրավկա, Պեկարիկ, Շատկա, Շկրինյար, Գուբոչան, Կոսցելնիկ, Կուցկա, Գրոշովսկի, Մակ, Համշիկ, Դուդա:
Հանդիպումը կսպասարկեն գերմանացի մրցավարները՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ:
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի եթերում: