Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընթացքում արդեն 5 11-մետրանոց է նշանակվել։ Դրանցից անվրեպ իրացվել է միայն մեկը։ Միակ արդյունավետ հարվածի հեղինակը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 11-մետրանոցն իրացրել է Հունգարիայի դեմ խաղում (3-0):
Հիշեցնենք, որ առաջնությունը պիտի կայանար նախորդ ամառ, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց։
Պորտուգալացիները F խմբում են, որտեղ մրցակցում են Հունգարիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային թիմերի հետ։