Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հրաժեշտի խոսքեր է ուղղել պաշտպան Սերխիո Ռամոսին, որը հեռանում է ակումբից պայմանագրի ավարտվելու պատճառով։
«Ավելին, քան ավագ, իմ ընկեր, իմ եղբայր, շնորհակալ եմ բոլոր պահերի համար, որ ապրել ենք միասին այս ճանապարհին, որն այսքան հաջողություն բերեց «Ռեալին»։ Քեզ լավագույնն եմ մաղթում, լեգե՛նդ»,- գրել է Բենզեման թվիթերյան իր էջում։
Սերխիո Ռամոսը մադրիդյան թիմում խաղում է 2005 թվականից: Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը: