Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյաերը, Բելգիայի հավաքականի հետ Եվրո-2020 հանդիպման նախօրեին, հայտարարություն է արել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի միջադեպի վերաբերյալ:
«Դրանք շատ առանձնահատուկ օրեր էին, երբ ֆուտբոլը ամենակարևորը չէր: Ցնցում, որը հավերժ կմնա իմ, մեր բոլորի մի մասը: Միակ բանը, որն իսկապես կարևոր է, այն է, որ Քրիստիանը լավ է:
Ես հպարտ եմ այն բանի համար, թե ինչպես ենք մենք միասին անցել այս դժվարին ժամանակներում: Ես հուզված և շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար:
Այսօր մենք խաղադաշտ ենք դուրս գալիս Բելգիայի դեմ՝ Քրիստիանին պահելով մեր հոգու խորքում և մտքում: Դա մեզ հանգիստ է տալիս, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ ֆուտբոլ խաղալու վրա:
Մենք խաղալու ենք Քրիստիանի, և, ինչպես միշտ, ամբողջ Դանիայի համար: Սա ամենամեծ դրդապատճառն է բոլորիս համար: Ինչպես միշտ, մենք կանենք հնարավորը», — գրել է Կյաերը սոցցանցերում:
Դանիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Դանիայի հաղթանակը գնահատում է 4,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,30, իսկ Բելգիայի հաղթանակը՝ 2,05