Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան Թուրքիայի և Ուելսի հավաքականները Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։ Հանդիպումը կկայանա Բաքվի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Թուրքիայի հավաքական․ Չաքիր, Այհան, Սոյունջու, Մերաշ, Յոքուշլու, Չալհանօղլու, Թուֆան, Կարաման, Յունդեր, Յըլմազ։
Ուելսի հավաքական․ Ուորդ, Բ․ Դևիս, Ռոդոն, Մեպամ, Կ․ Ռոբերտս, Մորել, Ջեյմս, Ռեմսի, Բեյլ, Մուր։
Հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը՝ Արտուր Դիաշի գլխավորությամբ։
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի եթերում։
Թուրքիայի և Ուելսի հավաքականներն ընդգրկված են A խմբում, որտեղ իրենց մրցակիցներն են Իտալիայի և Շվեյցարիայի հավաքականները։