Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ֆինլանդիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում ընկել է տեխնիկական գոտում։
Հանդիպումն ընթանում է Սակտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։
Հիշեցնենք՝ խմբային փուլի առաջին տուրում Ռուսաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Բելգիայից՝ 0-3 հաշվով, իսկ Ֆինլանդիան, իր հերթին, հաղթեց Դանիային՝ 0-1։
Վերջին՝ երրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը կմրցի Դանիայի հետ։ Հանդիպումը կկայանա Կոպենհագենում հունիսի 21-ին։