Պաշտպան Աիսսա Մանդին պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա ալժիրցու հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարվա համար: «Վիլյառեալը» անսովոր կերպով է ներկայացրել խաղացողի տրանսֆերը՝ դաջելով նրա ազգանունը հանրաճանաչ The Mandalorian («Մանդալորացին») հեռուստասերիալի մոտիվներով:
Մանդիի վերջին ակումբը «Բետիսն» էր, որի կազմում նա խաղում էր 2016 թվականից: Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ, կատարել է 2 գոլային փոխանցում: