Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի առաջին խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթեց Հունգարիայի ընտրանուն։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
36-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ այս խաղում՝ դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով Միշել Պլատինիից։