«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատում «Ման Սիթիի» ու Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշի խաղը։
«Կարծում եմ՝ Դիաշը, հավանաբար, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է։
Կարող եմ ասել, որ ԱՊԼ-ում Ռուբենը մրցունակության փորձ ու այլ հասկացողություն է ձեռք բերել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Վերջերս Դիաշը ճանաչվեց ԱՊԼ 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող։