Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին Եվրո-2020-ի Գերմանիայի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Այս տղան կարող է ոչ-ոքին վերածել հաղթանակի, պարտությունը ՝ ոչ-ոքիի, և երբեմն կարող է հաղթանակ կորզել գրեթե պարտված խաղից: Նա այդպիսի տաղանդ ունի:
Կարևոր է ոչ միայն այն, ինչին նա ընդունակ է, այլ նաև, թե որքան խելացի է տիրում գնդակին: Խաղի ընթացքում Մբապեն անընդհատ մտածում է, և դա ինձ դուր է գալիս: Մենք շատ ուրախ ենք, որ նա ֆրանսիացի է:
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ՊՍԺ-ին , այնպես որ անարդար կլինի ինձ համար խոսել նրա հնարավոր հեռանալու մասին: Եթե Կիլիանը ջանք գործադրի, նա կարող է հասնել նրան, ինչ ցանկանում է: Հուսով եմ, որ նա վնասվածքներ չի ստանա, և որ մենք դեռ կարող ենք վայելել նրա խաղը: Նա յուրահատուկ խաղացող է», — մեջբերում է Անրիին Goal-ը:
Մրցաշարում Ֆրանսիան այսօր առաջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Սկիզբը՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,15, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,90