28-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը արքայական «Ռեալի» հետ, հայտնում է EL Confidencial-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, Վարանը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ի կազմում, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 31 խաղում ֆրանսիացին դարձել է 2 գոլի հեղինակ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը« վաստակած 84 միավորով հռչակվեց Իսպանիայի փոխչեմպիոն: