«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Եվրո-2020-ի խմբային փուլի Շվեդիայի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում է։
Այդ կերպ, Պեդրին դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը (18 տարեկան, 201 օրական), որը դաշտ է դուրս գալիս աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Այս մասին գրում է Opta-ն։
Նա գերազանցեց Սեսկ Ֆաբրեգասի ռեկորդը, որը Իսպանիայի կազմում մասնակցել է ԱԱ-2006-ի՝ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին, երբ 19 տարեկան, 41 օրական էր։