«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հրաժարվել է ստանձնել «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Sky Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 42-ամյա մասնագետը իտալական ակումբից առաջարկ է ստացել, բայց գտել է, որ այն բավականաչափ գրավիչ չէ: Նշվում է նաեւ, որ Պիրլոն չի շտապում ընտրել նոր թիմ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»: