«Արսենալի» նախկին խաղացող Էմանուել Պետիտը քննադատել է ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Մբապեն հաճախ նեղվում է, երբ ամեն ինչ չի ընթանում իր ուզածի պես: Նա փոքր-ինչ նման է ՊՍԺ-ի իր գործընկեր Նեյմարին:
Հիանալի կլիներ, եթե հաշվի առնելով իր կարգավիճակը, Մբապեն ընդուներ դժվարությունները և գտներ դրանք հաղթահարելու բարոյական ուժը:
Կարծում եմ, որ Մբապեի պահվածքը հոգնեցուցիչ է, դա ինձ զայրացնում է», — մեջբերում է Պետիտին :