Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հունիսի 15 — 21-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի մարզումներ:
Մարզումներին մասնակցելու համար «Փյունիկից» հավաքական են հրավիրվել Արիս Կարապետյանը, Վյաչիսլավ Աֆյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Էրիկ Բաբայանը և Ռաֆայել Հարությունյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Փյունիկ» ՖԱ-ն մաղթում է հաջող մարզումների Հայաստանի Մ-17տ․ հավաքականին։