«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են 28-ամյա պաշտպան Իգոր Գոնչարը և 26-ամյա կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։ 2 ֆուտբոլիստներն էլ ձմռանն էին միացել «Փյունիկին»։ Գոնչարը «Փյունիկի» կազմում անցկացրել է հանդիպում, իսկ Տատարկովը՝ 13, դառնալով 2 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նրանց հետագա կարիերայում։