Պրոֆեսոր Սանջայ Շարման՝ «Տոտենհեմի» նախկին բժիշկը, խոսել է Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին։ Էրիկսենը նախկինում պաշտպանել է լոնդոնյան ակումբի գույները․
«Ես տեսա, որ նա վազում էր դեպի գնդակը ու հանկարծ կորցրեց ոտքերի կառավարումը։ Ակնհայտ է, որ այդ պահին ինչ-որ բան այն չէր։ Նման դեպքերում ամեն րոպեն կարևոր է։ Ես աղոթում էի, որ նա ապրի։
Ես ամեն տարի թեստավորել եմ Էրիկսենին «Տոտենհեմում»։ Մինչև 2019 թվականը նրա սրտի թեստերը նորմալ են եղել՝ առանց սրտի հետ կապված ակնհայտ խնդիրների։ Ստուգումներն ամեն տարի անցկացվել են։ Տեղի ունեցածից հետո ես նորից ստուգեցի բոլոր արդյունքները, բայց ամեն ինչ իդեալական տեսք ուներ։ Որոշ ֆուտբոլիստների մոտ կարող էր COVID-19-ի սուբկլինիկական վարակ լինել, ինչը կարող էր հանգեցնել սրտի սպիացման»,- Շարմայի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։