Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատմեկ է թիմի՝ Եվրո-2020-ում ամբիցիաների մասին․
«Մենք գիտենք մեր ուժեղ կողմերը։ Մենք աշխարհի չեմպիոններն ենք։ Ֆրանսիայի հավաքականն ունի որակյալ, տաղանդավոր ու բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց մեզ պակաս ուժեղ թիմեր չեն դիմակայելու։ Մենք չենք կարող մնալ մեր կոմֆորտի գոտում։ Ֆրանսիայում շատերը մտածում են, որ անգամ կարիք չկա, որ մենք խաղադաշտ դուրս գան ու մենք արդեն Եվրո-ի չեմպիոն ենք։ Դա վատագույնն է, որ կարող է տեղի ունենալ թիմի հետ։
Բացի որակից և տաղանդից, մենք նաև մարզական չարություն և վճռականություն ունենք, որոնք մեզ թույլ տվեցին հաղթել 2018 թվականին։ Շատ դժվար է բարձր մակարդակում հաղթելը,բայց այնտեղ մնալն ավելի դժվար է։ Մեր ֆուտբոլիստները մեծ ամբիցիաներ ունեն, բայց չպետք է թույլ տանք, որ նրանք չափազանց ինքնավստահ լինեն։ Պետք է փուլ առ փուլ առաջ շարժվել։ Սկզբի համար պետք է խաղանք Մյունխենում և երկու անգամ՝ Բուդապեշտում»,- Դեշամի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։