«Բարսելոնան», ըստ ամենայնի, շուտով կհայտարարի հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխության մասին:
Հունիսի 12-ին, կատալոնական ակումբի պաշտոնական կայքում գտնվող օնլայն խանութում հասանելի են դարձել Դեպայի անվանական մարզաշպիկները: Մարզաշապիկի արժեքը՝160 եվրո:
2020/21 մրցաշրջանում Դեպայը «Լիոնի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: