«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Չգիտեմ Ռամոսի նոր պայմանագրի հետ գործերն ինչպես են ընթանում։ Իհարկե, նա լավագույն թիմակիցն է, ինձ շատ էր դուր գալիս նրա հետ խաղալը, ու մեծ հույս ունեմ, որ դեռ մի քանի տարի էլ կանցկացնենք միասին։ Բայց, վերջիվերջո, դա իմ որոշումը չէ։ Ես միայն կարող եմ ասել, որ Սերխիոն գերազանց տղա է ու իմ կարիերայի լավագույն ավագը»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ շշուկներ են պտտվում, որ Ռամոսը կարող է վերադառնալ «Սևիլյա»։