«Լիոնի» եւ Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը չի մեկնաբանել «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին տեղեկությունը:
«Ես կենտրոնացած եմ միայն Եվրո -2020-ին Ուկրաինայի դեմ խաղալու վրա: Ես չեմ ուզում խոսել այս այլ բանի մասին, արզապես ուզում եմ կենտրոնանալ Եվրոպայի առաջնության վրա»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում mundodeportivo.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» Դեպային առաջարկում է ավելի լավ պայմանագիր, քան «Բարսելոնան»: