Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի բացման խաղում «Ուոտֆորդն» ընդունել էր «Տոտենհեմին»:
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում: Ավելին, տանտերերը կարող էին հաղթանակ կորզել, սակայն 70-րդ րոպեին Դինին չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մոուրինյոյի թիմը չի հաղթում Պրեմիեր Լիգայի 4-րդ խաղում անընդմեջ:
23 տուրից հետո «Տոտենհեմը» 31 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ուոտֆորդը» 23 միավորով 16-րդ հորիզոնականում է: