Ըստ Sky Sports-ի ՝ հայտնի է դարձել, թե ինչ պատիժ են կրելու անգլիական ակումբները, որոնք մասնակցել են Եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» յուրաքանչյուրը կվճարի մոտավորապես 3.5 միլիոն ֆունտ տուգանք: Այսօր Պրեմիեր լիգան կհայտարարի նման որոշման մասին:
Բացի այդ, իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ այս ակումբների համար հատուկ տույժեր են մտցվելու, որոնք Sուպերլիգայի հետ կապված իրավիճակը կրկնելու դեպքում թիմերի վրա են դրվելու: Մասնավորապես, դրա համար ակումբներից 30 միավոր կհանվի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև ակումբները կտուգանվեն 20 միլիոն ֆունտով: