Թուրքիայի ու Իտալիայի ազգային հավաքականների միջև Եվրոպայի 2020 թ. առաջնության մեկնարկային հանդիպումը սպասարկելու է նիդերլանդական մրցավարական բրիգադը՝ Դանի Մակկելիի գլխավորությամբ:
Նրա օգնականներն են Հեսել Ստեգստրան և Յան դե Վրիսը: Չորրորդ մրցավարը ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարդն է: VAR օգնական մրցավար՝ Քեվին Բլոմ:
Թուրքիա-Իտալիա խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, հունիսի 11-ին, շաբաթ օրը: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: