Ինչպես արդեն հայտնել ենք, «Նոան» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրի ժամկետը արդեն նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ: «Արարատ-Արմենիան» էլ իր հերթին երեկ հայտնեց Անատոլի Բայդաչնիի հետ պայմանագիրը խզելու մասին:
Armsport-ին հայտնի է դարձել, որ կարճ ժամանակում Գունկոն պայմանագիր կկնքի Հայաստանի նախկին չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:
Քիչ առաջ «Արարատ-Արմենիան» հայտնեց նաև Հերադի Ռաշիդիի հեռանալու մասին:




























































