Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողն արդեն տվել է իր համաձայնությունը թուրինյան ակումբ տեղափոխվելու հարցում:
Այնուամենայնիվ, տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Կրիշտիանու Ռոնալդուից: Եթե պորտուգալացի հարձակվողը որոշի հեռանալ Թուրինից, «Յուվեն» ձեռք կբերի Ժեզուսին: