Նիդերլանդների հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը։
Նիդերլանդների հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջը հայտնում է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի ու չի կարողանա վերականգնվել մինչև Եվրո-ի մեկնարկը։
Նշվում է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Վան դե Բեկին փոխարինող չի հրավիրի հավաքական։
Նիդերլանդների հավաքականը С խմբի բոլոր հանդիպումները կանցկացնի Ամստերդամում՝ մրցելով Ուկրաինայի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Վան դե Բեկը հայտավորված էր Շոտլանդիայի հետ օրերս կայացած ընկերական խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, ու նաև չէր մարզվում թիմի ընդհանուր խմբի հետ։