Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում:
Ըստ Libertad Digital-ի, Զիդանը մտադիր է դառնալ Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ: Նշվում է, որ հանուն ազգային հավաքականի, նա պատրաստ է չաշխատել հաջորդ մրցաշրջանում՝ չգլխավորելով ոչ մի ակումբ:
Զիդանը Մադրիդի «Ռեալը» գլխավորում էր 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին:
Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: