Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»։
ESPN-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները ակումբի հետ քննարկում են պորտուգալացու ապագան, բայց նաև կապ են պահում այլ թիմերի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և ՊՍԺ-ի հետ Ռոնալդուի ներկայացուցիչները կապի են դուրս եկել՝ հասկանալու համար, թե որքանով է ֆուտբոլիստը մտնում այս ակումբների ծրագրերի մեջ։
Նշվում է,որ Ռոնալդուն դժվար թե ապագայի վերաբերյալ որոշում կայացնի նախքան Եվրոպայի առաջնության ավարտը։
Ռոնալդուի տեղափոխությունը բացառված չէ, սակայն «Յուվենտուսի» և անձամբ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները կարող են չափազանց լինել կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի պայմաններում։