«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին մտադիր է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ռոնալդուն տարբերակներ ունի՝ տեղափոխվել «Ռեալ», ՊՍԺ կամ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անցած մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել է 36 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ: