«Ժիլինայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Ռուբինը»: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։
«Բիչախչյանը գրավել է երկու ակումբների հետաքրքրությունը, և մոտ ժամանակներս նրանք կարող են բանակցություններ սկսել «Ժիլինայի» հետ», — ասել է Чемпионат-ի աղբյուրը:
Բիչախչյանը «Ժիլինի» է տեղափոխվել «Շիրակից» 2017 թվականին: Անցած մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Սլովակիայի առաջնության 28 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ: 2020 թվականից Բիչախչյանը հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական:
«Ռուբինը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը 2020/2021 մրցաշրջանի ավարտին: ԲԿՄԱ-ն մրցաշրջանն ավարտեց վեցերորդ տեղում: