«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիլիմիանո Ալեգրին կասկածվում է փողերի լվացման մեջ։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ հղում անելով La Verita-ին, մասնագետի հետ կապված հետաքննություն է սկսվել։
Ալեգրին մի քանի անգամ փոխանցումներ է ստացել մալթայական Oia service limited կազմակերպությունից, որը մեղադրվում է անօրինական ազարտային խաղերի ու խաղադրույքների, խարդախությունների մեջ։ Մասնագետի անունը կապում են նաև իտալական հանցագործ խմբավորումների հետ։
Ալեգրին իր հերթին բոլոր մեղադրանքները հերքում է։ Իտալացի մարզիչը կարող էր չիմանալ, որ իր հաշվին տրանզակցիաներ իրականացնող ընկերությունը օրենք է խախտել։