Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյներ Ժեզուսի տրանսֆերը գնելուն։
Ինչպես փոխանցում է AS-ը, բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդի ճանապարհին է, ու թեպետ իր մտերիմները ժխտում են «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու փաստը, այնուամենայնիվ սպասվում է, որ նրա տրանսֆերի մասին «արքայական» ակումբը կհայտարարի վաղը կամ երկուշաբթի։
Բանն այն է, որ վաղը լրանում է Ժեզուսի 18 տարին, նա դառնում է չափահաս, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ տրանսֆերի հայտարարման և ՖԻՖԱ-ի կողմից տարիքային խնդիրներից խուսափելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեյներ Ժեզուսը բուժզննում է անցել Բրազիլիայում։ Հիմա նա եկել է Մադրիդ պայմանագիրը ստորագրելու համար։