Շվեդիայի հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին (մանրամասներն՝ այստեղ)։
Սա սկանդինավյան թիմի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Վերջին անգամ շվեդները պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին 2020թ նոյեմբերին՝ 2-4 հաշվով։
Այդ խաղից հետո Շվեդիայի հավաքականը հաղթել է Վրաստանի (1-0), Կոսովոյի (3-0), Էստոնիայի (1-0), Ֆինլանդիայի (2-0) և Հայաստանի (3-1) հավաքականների նկատմամբ։
Եվրո-2020-ի խմբային փուլում շվեդները կհանդիպեն իսպանացիների, սլովակների և լեհերի հետ։