«Բարսելոնան» առաջվա պես դեռ պարտք է «Լաս-Պալմասին» Պեդրիի տրանսֆերի համար։ Այս մասին պատմել է ակումբի նախագահ Միգել Անխել Ռամիրեսը։
«Մենք «Բարսելոնային» 12 մլն հաշիվ ենք ներկայացրել, բայց միայն 7-ն ենք ստացել։ Հույս ունենք՝ բոնուսների հաշվին Պեդրիի համար ավելի քան 20 մլն եվրո ստանալ, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Պիտի սպասել»,- Ռամիրեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին 20 մլն եվրոյի դիմաց։ Ակումբների միջև կնքված պայմանագրում մեծ թվով բոնուսներ են ներառված։