«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է առաջիկա Եվրո-2020-ի և այս մրցաշարում Ֆրանսիայի հավաքականից սպասելիքների մասին:
«Եթե Կիլիան Մբապեն քո թիմում է, չհաղթելը շատ դժվար է: Նա այն խաղացողներից է, ովքեր հաղթում են հանդիպումները և վախեցնում մրցակիցներին: Մբապեն կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բոլորին ապացուցի, որ Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո նա հաջորդ լավագույնն է:
Դիդյե Դեշամը գիտի, թե ինչ է ուզում: Նրանք աշխարհի գործող չեմպիոններն են: Վերջին Եվրոյում նրանք զբաղեցրին երկրորդ տեղը: Չեմ հավատում, որ Դեշամը կարդում կամ լսում է ուրիշների ասածները: Ենթադրում եմ, որ նա պարզապես գիտի, թե ինչ է ուզում թիմից: Նա ունի լուրջ սկզբունքներ: Յուրաքանչյուր խաղացող պետք է հարգի նրան, քանի որ եթե չհարգի, նա չի լինի հայտացուցակում:
Երբ ունես այս կարգապահությունը, և երբ յուրաքանչյուր խաղացող հետևում է մարզչի ուզածին, թիմը շատ ու շատ ուժեղ է դառնում: Ես չեմ տեսնում նրանց թույլ կողմերը: Եթե անհրաժեշտ լիներ անվանել այն թիմը, որը կհաղթի մրցաշարը, ապա ես կանվանեի՝ Ֆրանսիա, քանի որ նրանք ֆանտաստիկ կազմ ունեն: Նրանք պետք է հաղթեն Եվրոն։ Եթե դա տեղի չունենա, ապա մրցաշարը նրանց համար կարելի է համարել անհաջող», — մեջբերում է Մոուրինյոյի The Sun- ը: