ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլի քվեարկության արդյունքները: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,3 միլիոն երկրպագու:
Ամենագեղեցիկ գոլը խփել է «Պորտուի»հարձակվող Մեհդի Թարեմին, ով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Չելսիի» դեմ արտագնա խաղում խփեց մկրատ հարվածով գեղեցիկ գոլ: