Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի՝ Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Արման Ղազարյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան — ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Սերոժ Թիթիզյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)
Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ Մ-21 — Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում: