ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հարցով:
Tuttojuve-ն հայտնում է, որ փարիզցիները պորտուգալացուն դիտարկում են որպես Կիլիան Մբապեին փոխարինող, ով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ կունենա նաև մեծ կոմերցիոն նշանակություն, իսկ Nike-ը, որը ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորն է, պայմանագիր ունի Կրիշտիանուի հետ:
Նշվում է, որ ակումբները քննարկում են Ռոնալդուի ու հարձակվող Մաուրո Իկարդիի հետ կապված փոխանակումը, քանի որ «Յուվենտուսը» մտադիր է ուժեղացնել հարձակվողի դիրքն այս ամառ:
Իր հերթին իսպանական հեղինակավոր AS պարբերականը նշում է, որ թուրինցիները պատրաստ են 25-30 մլն եվրոյի դիմաց բաժանվել հարձակվողից։ Այնուամենայնիվ, այս գործարքի իրականացումը կախված կլինի Ռոնալդուիի որոշումից։