«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը՝ ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է սկսել 36-ամյա պորտուգալացու ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է թուրինցիներին, ապա նրանք պատրաստ են 25-30 մլն եվրոյի դիմաց բաժանվել հարձակվողից։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։